?

Log in

No account? Create an account
Previous Entry Share Next Entry
Մինասի որմնանկարները ոչնչանում են Գյումրիում
fromgyumri
       Եթե անցյալ տարի իտալացի մասնագետները կարողացան մեծ հաջողությամբ Մինասի "Թորոս Ռոսլինի ծնունդը" որմնանկարը Գյումրիի էլեկտրասարքավորումների նախկին գործարանից տեղափոխել նկարչի թանգարան, ապա հայ մասնագետները որմնանկար տեղափոխելու հմտությունը դեռեւս չեն յուրացրել:
 Իտալացիք եկել էին  "Կայունություն եւ առաջընթաց"  ՀԿ-ի  հրավերով, քանի որ Մինասի որմնանկարներն այսօր ոչնչացման եզրին են :
  Դրանք հիմնականում գտնվում են այն արտադրական ձեռնարկություններում, որոնք  երկրաշարժի հետեւանքով դարձել են վթարային ու պարբերաբար ենթարկվում են բնական  տարերքների ազդեցությանը:
 Հինգ որմնանկար անդարձ կորել են, նույնիսկ լուսանկար չի պահպանվել:
 "Երեկո"  որմնանկարն անհետացել  է  նախկին  Ստրոմմաշինա գործարանի շենքից, որտեղ այժմ  գործում  է  "Քարհատ մեքենա" ընկերությունը:















 



Այն ապամոնտաժվել ու տարվել է.  "Ասում են տարել են Երեւան: Այդպես էլ չկարողացանք պարզել, թե ով է այն տարել եւ որտեղ է հիմա գտնվում այդ աշխատանքը, - ասում է ՀԿ նախագահ Սերգեյ Նազարեթյանը, - որմնանկարը եղել է միջնորմի վրա, միջնորմով պոկել, տարել են": 
 Իսկ  "Քարհատ մեքենա"  ընկերության  արտադրության գծով փոխտնօրենը  (Դավիթ Ղազարյան)  հայտնեց, որ  երեւանցի մասնագետները եկել են այն ժամանակ, երբ տնօրինությունից մարդ չի եղել գործարանում:
















  Այստեղ է գտնվում նաեւ  Մինասի  "Հին գյուղ"-ը, որի պահպանումը գործարանատիրոջ  համար ահագին դժվար է. շենքի այն հատվածը, որտեղ նկարն է, խիստ վթարային է: Հետո էլ, գործարանը կանգնել է լուծարման եզրին, իսկ որմնանկարի համար պետական բյուջեում կոպեկ չկա: Նաեւ հստակեցված չէ` այն պետությանն է պատկանում, թե գործարանատիրոջը:
 Երկու  որմնանկար էլ  ոչնչացել  է  Գալվանոմետրերի  գործարանի շենքում` անտերության եւ անպատժելիության տարիներին:
















  Դրանք ինչ - որ մեկը 1990-ականներին փորձել է կտոր - կտոր տեղափոխել, բայց չտիրապետելով տեխնոլոգիային, վերջնականապես փչացրել է Մինասի աշխատանքները: Գալվանոմետրերի գործարանի ներկայիս ավերակում  արդեն  սկսել է  քայքայվել  երեք  մետր  բարձրություն  ու  7.5  մետր  երկարություն  ունեցող  "Հայաստանը":
 "Նույնիսկ  մեկի  խելքին  փչել  է  կրակել  որմնանկարին, եւ  վնասված  հատվածը  մեր  մասնագետները  վերականգնել  են  համակարգչով", - ասում  է  ՀԿ  նախագահ

  • 1
Ինչ ափսոս ա։ Ինքան հասկացա որմնանկարների տեղափոխման համար գումար է անհրաժեշտ։ Իսկ որևէ գործունեություն չի՞ ծավալվում՝ որմնանկարները փրկելու համար։ Ասենք՝ հովանավորներ գտնելու փորձեր չե՞ն արվում։ Դոկումենտալ ֆիլմ կամ ակցիանե՞ր։

Գործունեություն եղավ իտալացիների գալը: Հավանաբար էս տարի էլ կգան: Այլ հովանավորներ չկան, ցավոք:

Բայց եթե իրանք էլի մի կամ երկու որմնանկար են փրկելու, ապա դա շատ քիչ է գալիս ։(

Ճիշտ է, մեկ կամ երկու նկարը շատ քիչ է, բայց ոչ մի հատի համեմատ էլի բան է:

  • 1